Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Բիզնեսմենի հոգեբանական խնդիրները

Բիզնեսմենի հոգեբանական խնդիրները

Ֆինանսական տապալումից կամ որևէ բիզնեսի կորստից հետո շատ բիզնեսմեններ գերսթրես են ապրում, որից կարող են ազատվել հոգեկան կամ ֆիզիկական առողջության կորստի հաշվին:Դա հասկանալի է, քանի որ շատ հաճախ նրանք իրենց ամբողջ ուժերը, ժամանակն ու գումարն են ներդնում գործի մեջ:


Բիզնեսմենի մոտ ամենից հաճախ հանդիպող հոգեբանական խնդիրներից են.

 

  • անհաջողություններ կոնկրետ բիզնես-գործերում, նախագծերում ու նոր սկսած գործերում, երբ պլանները չեն իրականանում, իսկ նպատակները մնում են անհասանելի,
  • կոնֆլիկտներ գործընկերների, տնօրինության, ենթակաների կամ հաճախորդների հետ,
  • սթրես, քրոնիկ հոգնածության, քնի խանգարման ախտանիշներ  ու գերհոգնածության հետևանքով առաջացած հիվանդություններ,
  • քրոնիկ ցայտնոտ, ժամանակի մշտական անբավարարություն,
  • գործողությունների անկարգություն ու անկազմակերպվածություն,
  • որևէ ճիշտ բանին նախապատվությունը տալու անկարողություն, ժամանակի ճիշտ կառավարման անկարողություն,
  • ամեն ինչ ինքնուրույն անելու սովորություն, իր ենթականերին իրավասություններ փոխանցելու անկարողություն,
  • բիզնեսով զբաղվելու տարվածություն, որն աստիճանաբար  խլում է մարդու ամբողջ ազատ ժամանակն ու մտքերը և դրա արդյունքում բիզնեսի իրավիճակը  ոչ թե բարելավվում է, այլ ավելի վատթարանում է,
  • ընտրած բիզնեսի ու իր խորը հոգեբանական էության, նախասիրությունների ու հետաքրքրությունների անհամապատասխանությունը ստեղծում է այն տպավորությունը, թե տվյալ մարդը զբաղված է ո՛չ իր գործով,
  • հոգեբանական անկայունություն, որը պայմանավորված  է իրական տնտեսական անկայունությամբ, 
  • կոնֆլիկնտեր ընտանիքում, ընտանիքի ու աշխատանքի միջև ճիշտ հավասարակշռության բացակայություն, գործի անդիմակայելի ձգտում:

 

Մասնագիտացված հոգեբանը կարող է օգնել բիզնեսմենին.

 

  • հասկանալ խառնաշփոթ իրավիճակի պատճառները, 
  • փոխանցել որոշ «հոգեբանական գործիքներ», որոնք կօգնեն վերացնել կամ թեթևացնել կոնֆլիկտներն ընտանիքում կամ աշխատավայրում,
  • օգնել բացահայտել  օրգանիզմի ու հոգեկանի այն խորքային ռեսուրսները, որոնք կօգնեն հաղթահարել դժվարություններն ու նպատակներին հասնել նվազագույն կորուստներով,
  • սովորեցնել բիզնեսի համար օգտակար մեթոդներ ու ինքնակարգավորման միջոցներ,
  • ձևավորել ներքին հոգեբանական վստահություն, պաշտպանվածություն ու կայունություն,
  • ստեղծել մշտական ինքնազարգացման ազդակներ: 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. tomalogy.org
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ